Մեր մասին

Դարձրե´ք Ձեր տոնն անմոռանալի «Your Holiday»-ի հետ

 

     2010 թվականից  «Your Holiday»-ը դարձել է շատերի լավագույն գործընկերը:Մենք կազմակերպում ենք շնորհանդեսներ, կորպորատիվ երեկոներ, համերգներ, փառատոններ, հարսանյաց միջոցառումներ, ծննդյան արարողություններ՝ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի, և շատ ու շատ այլ տոներ: Իրենց գործում հմտացած և մասնագիտացած մեր աշխատակազմի շնորհիվ Ձեր հատուկ առիթները կդառնան առօրյայից տարբերվող բոլորովին այլ իրականություն, որը միշտ սիրով կհիշեք: Մենք չենք առաջարկում պարզապես համագործակցել, այլ առաջարկում ենք կիսել Ձեր նախապատրաստական հոգսերը, անել հնարավորն ու անհնարինը Ձեր երազանքներն իրական դարձնելու համար: Մենք կդարձնենք Ձեր յուրաքանչյուր առիթն առանձնահատուկ, ինչպես նաև կգունավորենք Ձեր փոքրիկների մանկությունը: Մեր ուրախ մուլտհերոսների և հատուկ մշակված մանկական ծրագրերի շնորհիվ Ձեր երեխաների ժամանցը կլինի հագեցած և կնպաստի նրանց զարգացմանը:

     «Your Holiday»-ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր օգտվում են մեր ծառայություններից և համագործակցում մեզ հետ: Կրկին հանդիպման ձեռք մեկնելու համար գրեք մեզ մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք՝ 055 03 09 09, 093 59 41 88 հեռախոսահամարներով:

 

ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՁԵՐ ԳՈՀՈՒՆԱԿ ԺՊԻՏՆԵՐԸ